ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնման հնարավորությունը և տարածաշրջան են տեղափոխվում նոր ուժեր ու սպառազինություն։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Իրավիճակին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները զորք, բուժանձնակազմ և սպառազինություն է տեղափոխում Մերձավոր Արևելք, որպեսզի Իրանի հետ հակամարտության հնարավոր ընդլայնման համատեքստում կարողանա ռազմական ավելի լայն կարողություններ ընձեռել նախագահ Թրամփին», — նշված է հրապարակման մեջ։

Ըստ հաղորդման՝ անցած շաբաթվա ընթացքում մերձավորարևելյան տարածաշրջան են փոխադրվել ԱՄՆ հատուկ նշանակության ուժեր, իսկ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներում տեղաբաշխվել են կործանիչների էսկադրիլիաներ։

Share.