Ծնվել է Ազատի կացարանում հրդեհից զոհված 19-ամյա զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը՝ Արփին։ Այս մասին հայտնում է «Tavush Media»-ն։

Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր, տան միակ որդին, իրենից մեծ մեկ քույր ուներ։ Զբաղվում էր սպորտով, մասնավորապես՝ կարատեով, մի շարք մրցաշարերի հաղթող էր։

Դպրոցն ավատելուց հետո ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, սովորում էր Երևանում։ Ծառայության էր զորակոչվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասում։

Հիշեցնենք` 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։

Share.