ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթվա ընթացքում պատրաստվում է նոր մաքսատուրքեր սահմանել տասնյակ երկրների ապրանքների վրա։ Այս մասին հաղորդում է The Financial Times-ը։
Նրա ժամանակավոր 10-տոկոսանոց համաշխարհային մաքսատուրքերի ժամկետը լրանում է ուրբաթ օրը։
Թերթը հայտնել է, որ մոտ ժամանակներս սպասվում են նոր մաքսատուրքեր, որոնք համադրելի կլինեն գործող 10-տոկոսանոց մաքսատուրքերի հետ։
Միևնույն ժամանակ Սպիտակ տունը կարող է նաև ավելի բարձր մաքսատուրքեր սահմանել։
