Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի մի քանի փողոցներ, ինչի պատճառով քաղաքում տրանսպորտի երթևեկությունը դժվարացել է, հայտնում են տեղի հանրային ծառայությունները։

Հեղեղվել է այդ թվում հայտնի Հավլաբարի շրջանը, դժվարանցանելի է դարձել Արդարադատության տան հարակից փողոցը։

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նախազգուշացրել է, որ հուլիսի 20-ի գիշերվանից մինչև հուլիսի 21-ի առավոտ Թբիլիսիում և շրջակայքում սպասվում են անձրևներ, տեղ-տեղ՝ ուժեղ ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում:

Գերատեսչության տվյալներով՝ առատ տեղումները կարող են հեղեղումներ առաջացնել փոքր գետերում, ինչպես նաև սողանքներ և սելավային հոսքեր՝ լեռնային տեղանքում: Վտանգի մակարդակը գնահատվում է միջին:

Share.