Արգենտինայի ազգային հավաքականի պաշտպան Քրիստիան Ռոմերոն աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչից հետո հրաժարվել է սեղմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Թրամփը մեդալներ էր հանձնում երկու թիմերի ֆուտբոլիստներին։ Երբ հերթը հասել է Ռոմերոյին, արգենտինացի պաշտպանն անտեսել է ԱՄՆ նախագահին և ուղղակի անցել նրա կողքով՝ այդպես էլ չսեղմելով մեկնած ձեռքը։
