Ռուսական զինված ուժերը խոցել են ածխաջրածինների վերամշակման կենտրոնը Պոլտավայի մարզում։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ Պոլտավայի մարզի Բազիլևշչինա բնակավայրի շրջանում ածխաջրածնային հումքի վերամշակման կենտրոնը խոցել են «Գերան-4 Սիկեր» անօդաչու թռչող սարքերի հաշվարկները:

Այս ԱԹՍ-ները հագեցած են ժամանակակից էլեկտրոնային-օպտիկական նշանառության համակարգով, որը դրոնին թույլ է տալիս ինքնուրույն ուղղել թռիչքի հետագիծը թիրախը խոցելուց առաջ:

Share.