Հորմուզի նեղուցի մոտ Օմանի ծոցի ուղղությամբ դեպի հարավ ընթացող լցանավը խոցվել է անհայտ արկով, հայտնել են Միացյալ Թագավորության Ծովային առևտրային գործողությունների վարչությունից (UKMTO)։
Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Օմանի ափամերձ Լիմա բնակավայրից ութ ծովային մղոն դեպի արևելք. անհայտ արկը հարվածել է լցանավի ձախ բորտին՝ հրդեհ առաջացնելով։
Զոհեր և շրջակա միջավայրին հասցված վնասներ չկան, հետաքննություն է ընթանում, նշել են UKMTO-ում։
