ԱՄՆ-ն արդեն հասել է իր գրեթե բոլոր նպատակներին Իրանի հետ բանակցությունների ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինձ թվում է, որ նրանք համաձայնել են գրեթե ամեն ինչի, ինչ մեզ անհրաժեշտ է», – ընդգծել է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ընդ որում, Սպիտակ տան ղեկավարը հավաստիացրել է, որ ինքը Իրանի դեմ տարիներ տևող ռազմական արշավ իրականացնելու ոչ մի ձգտում չունի։

Share.