ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 1-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսումների, կայունացման եւ խաղաղության խթանման ենթահանձնաժողովի նախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ–ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի ձգտումը եւ այդ համատեքստում բարձր գնահատել Հայաստան-Գերմանիա փոխգործակցությունը:
