Իսրայելը և Լիբանանը մոտ են մտադրությունների մասին հայտարարության ստորագրմանը, որը կարող է նշանավորել կողմերի միջև կարգավորման հետագա գործընթացը։ Այս մասին Բահրեյնում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր լիբանանյան և իսրայելական իշխանությունների միջև բանակցությունների երրորդ օրն է լինելու։ Երեկ, կարծում եմ, շատ լավ օր էր։ Մենք շատ մոտ ենք երկու երկրների միջև մտադրությունների մասին հայտարարություն ստանալուն, որը, ինչպես ես եմ կարծում, կսկսի ուրվագծել խոստումնալից ապագան։ Սա գործընթաց է լինելու, այն ժամանակ կպահանջի և մեծ աշխատանք կպահանջի», – ասել է Ռուբիոյը։

Նրա խոսքով՝ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Լիբանանի կառավարությունը ուղղակիորեն խոսում է Իսրայելի կառավարության հետ։ Պետքարտուղարը նաև հայտնել է, որ Վաշինգտոնը վերականգնել է մշտադիտարկման մեխանիզմը, որի շրջանակներում CENTCOM-ը փոխգործակցում է իսրայելական և լիբանանյան զինվորականների հետ՝ տեղում միջադեպերը ստուգելու համար։

Share.