Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 26-ին գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավ-արևմտյան քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև ամսվա վերջ էականորեն չի փոխվի։ Ինչպես հայտնում են «Հայհիդրոմետից», Երևանում գիշերը սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կարող է ուժգնանալ մինչև 15-18 մ/վ։ Օրվա մնացած ժամերին կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +29+31։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+26,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+24,
Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +26+28,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+22,
Լոռիում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+25,
Տավուշում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+24,
Արագածոտնի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +25+30,
Արարատում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+32,
Արմավիրում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+32,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+24,
Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ գիշերը – +15+18, ցերեկը – +29+32,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը – +17+21, ցերեկը – +26+30,
Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ գիշերը – +9+13, ցերեկը – +21+24։
