Ամերիկայի Միացյալ Նահանգները հակված են համաձայնագիր կնքել Իրանի հետ, սակայն դա չեն անի ամեն գնով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք ցանկանում ենք համաձայնության գալ, սակայն չենք ուզում, որ դա լինի ամեն գնով։ Մենք ցանկանում ենք լավ, իրական, ստուգելի և կատարվող համաձայնագիր։ Ու չափազանց կարևոր է, որ ցանկացած պայմանավորվածություն, որին կհասնենք բանակցային գործընթացում կամ դրանից հետո, անշեղորեն պահպանվի»,- ասել է նա Բահրեյնում՝ Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ։

Share.