Անգլիայում և Ուելսում առնվազն 312 դպրոց այս շաբաթ ամբողջությամբ կամ մասնակիորեն փակվում է կտրուկ սաստկացած շոգի պատճառով, հաղորդում է BBC News-ը։

Էքստրեմալ շոգի մասին հազվադեպ հանդիպող կարմիր նախազգուշացումն ուժի մեջ է մտնում Անգլիայի և Ուելսի առանձին շրջաններում չորեքշաբթի՝ բրիտանական ամառային ժամանակով 09:00-ից, և կգործի մինչև հաջորդ օրվա 21:00-ն։

Այսօր Մեծ Բրիտանիան պատրաստվում է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում հունիսյան ամենաշոգ օրվան․ ջերմաստիճանն, ըստ կանխատեսումների, կգերազանցի 35°C-ը։

Անգլիայի հարավ-արևելքում գիշերային ամպրոպները հանգեցրել են հեղեղումների և տրանսպորտային հաղորդակցության խափանումների․ բնակելի շենքերում առնվազն երկու հրդեհ կապված է եղել եղանակային պայմանների հետ։

Մեծ Բրիտանիայի Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ անցած գիշեր և վաղ առավոտյան Անգլիայի հարավում գրանցվել է կայծակի 29 հազար բռնկում։

Share.