Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու 4-րդ խմբի հանդիպումները ավարտվեցին, Հայաստանի թենիսի հավաքականը զբաղեցրեց 2-րդ տեղը Տեղեկությունը հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։

«Վերջին տուրում Հայաստանի հավաքականը զիջեց Մալթայի ընտրանուն։ Անցկացրած 5 խաղում մեր թիմը տոնեց 4 հաղթանակ և կրեց 1 պարտություն։ Մեր հավաքականը խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը և հաջորդ տարի հանդես կգա 3-րդ ենթախմբում»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` գավաթի խաղարկությունն անցկացվում էր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հունիսի 16-20-ը։ Նախորդ տուրերում մեր ընտրանին պարտության էր մատնել Անդորրայի (3:0), Սան Մարինոյի (2:1), Իսլանդիայի (2։1), ինչպես նաև Ալբանիայի (3։0) հավաքականներին:

Share.