«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Նրա խոսքով՝ դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն արդեն մուտքագրել է դիմումը Սահմանադրական դատարան։
«Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կազմակերպած զանգվածային ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2026 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»,- հայտնում է Ղահրամանյանը։
Նշենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախապես հայտարարել էին նաև «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Միասնության թևեր» կուսակցությունները։
