Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ իսրայելական բանակը կմնա Լիբանանում և կշարունակի պայքարը «Հեզբոլլահի» դեմ, նույնիսկ եթե Միացյալ Նահանգներն ու Իրանը հակամարտության կարգավորման համաձայնագիր ստորագրեն։ Այս մասին հայտնում է Ynet լրատվական պորտալը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։
«Նեթանյահուն Թրամփին հայտնել է, որ Իսրայելը դուրս չի բերի զորքերը Լիբանանից, և որ ինքը պարտավորված չի զգում Իրանի հետ համաձայնագրում առկա «լիբանանյան վերապահմամբ»։ Նեթանյահուն հստակեցրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա Լիբանանում իր զբաղեցրած դիրքերում և կշարունակի «Հեզբոլլահի» կողմից սպառնացող վտանգին դիմակայելու համար կատարվող գործողությունները»,- հայտնում է լրատվական պորտալը։
Մինչ այս, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին հայտնել էին, որ ավարտել են փոխըմբռնման հուշագրի նախապատրաստումը, որի ստորագրումը նախատեսված է հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Իրանի ԱԳՆ ղեկավարի փոխանցմամբ՝ փաստաթուղթը ենթադրում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։
