Գլխավոր դատախազությունը կբողոքարկի ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի մերժման որոշումը։ Այս մասին 24News-ին հայտնեցին դատախազությունից։
Դատական ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարան բողոք կներկայացնի:
Քիչ առաջ հայտնել էինք որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունը։
