Մենք գերադասում ենք սպասել Հայաստանի ընտրությունների մասին պաշտոնական եզրակացություններին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին հաղթանակի առթիվ։
«Դուք գիտեք, որ այնտեղ բազմաթիվ անհասկանալի պահեր կային։ Մենք բազմաթիվ հաղորդումներ ենք տեսել խախտումների մասին», – ասել է նա։
