Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը):
Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը»,- հավելեցին դատախազությունից:
