Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն ընկերական խաղում ընդունեց Սերբիայի հավաքականին եւ առավելության հասավ 3:0 հաշվով։
Վիլյառեալում տեղի ունեցած խաղում դուբլի հեղինակ դարձավ «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Միկել Օյարսաբալը։ Աչքի ընկավ նաեւ «Օսասունայի» հարձակվող Վիկտոր Մունյոսը։
Գերմանիայի հավաքականը Բազելում հյուրընկալվեց Շվեյցարիայի թիմին եւ հաղթեց 4:3 հաշվով։
Բունդեսթիմից դուբլի հեղինակ դարձավ Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։
Անգլիայի եւ Ուրուգվայի հավաքականները խաղացին ոչ ոքի՝ 1:1:
Նիդերլանդների հավաքականը 2:1 հաշվով պարտության մատնեց Նորվեգիայի թիմին։
Ընկերական հանդիպումներ
Իսպանիա – Սերբիա՝ 3:0 (տեսանյութ)
Միկել Օյարսաբալ, 16, 44, Վիկտոր Մունյոս, 72
Շվեյցարիա – Գերմանիա՝ 3:4 (տեսանյութ)
Դան Նդոյ, 17, Բրիլ Էմբոլո, 41, Ժոել Մոնտեյրու, 79 – Ժոնատան Տա, 26, Սերժ Գնաբրի, 45+2, Ֆլորիան Վիրց, 61, 85
Անգլիա – Ուրուգվայ՝ 1:1 (տեսանյութ)
Բեն Ուայթ, 81 – Ֆեդերիկո Վալվերդե, 90+4, 11մ
Նիդերլանդներ – Նորվեգիա՝ 2:1 (տեսանյութ)
Վիրջիլ վան Դեյք, 35, Տեյանի Ռեյնդերս, 51 – Անդրեաս Շելդերուպ, 24
