Փենի Մորդոնթը հայտնել է, որ կպայքարի Մեծ Բրիտանիայի վարչապետի աթոռի համար

Մանրամասներ

1

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնթն առաջին քաղաքական գործիչն է, ով հայտարարել է, որ պատրաստվում է պայքարել Մեծ Բրիտանիայի վարչապետի աթոռի համար՝ Լիզ Թրասի հրաժարականից հետո։

«Ես պայքարում եմ Պահպանողական կուսակցության առաջնորդը և ձեր վարչապետը լինելու համար, որպեսզի միավորենք մեր երկիրը, կատարենք մեր խոստումները և հաղթենք հաջորդ համընդհանուր ընտրություններում»,- գրել է նա Twitter-ում: