44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային մեղադրանք է առաջադրվել

Մանրամասներ

1

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ.-ն 2020 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում` 2020 թ. հոկտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում հրաժարվել է կատարել զինվորական ծառայության առանձին` գնդի հրամանատարի պարտականությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, ինչպես նաև ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք։

2022 թվականի հունվարի 19-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) 3-րդ մասով և 376-րդ հոդվածի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 1-ին մասով։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: