Մեծ Բրիտանիայի վարչապետի կրակոտ պարը համացանցի հիթ է դարձել. VIDEO

Մանրամասներ

ա

Համացանցում տարածվել է ուշագրավ տեսանյութ, որում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կին պատգամավորի հետ պարում է սուրբծննդյան երեկույթի ժամանակ: Ինչպես գրում է Daily Mail-ը, տեսանյութն արվել է տասը տարի առաջ և կրկին համացանցում է տարածվել վարչապետի մասնակցությամբ մեկ այլ երեկույթի շուրջ սկանդալի ֆոնին:

Պարբերականը նկատում է տասը տարվա վաղեմության տեսանյութը համացանցի հիթ է դարձել:

Հայտնի է, որ Ջոնսոնը 2021-ի ապրիլին՝ կորոնավիրուսային խիստ սահմանափակումների ժամանակ, իր պաշտոնական նստավայրում մասնակցել է մարդաշատ երեկույթի՝ այդպիսով խախատելով միլիոնավոր բրիտանացիների համար սահմանված խիստ արգելքը:

Հիշեցնենք, որ վարչապետը ներողություն է խնդրել երեկույթին մասնակցելու համար՝ արդարանալով, որ մտածել է, թե դա աշխատանքային հանդիպում է: Պահպանողական կուսակցության շոտլանդացի առաջնորդն այս սկանդալի ֆոնին պահանջել է վարչապետի հրաժարականը: