«80% հավանականութուն կա, որ Իրանի դեմ ցամաքային գործողությունը տեղի կունենա: Այն կսկսվի Հյուսիսային Իրաքից», – SputnikLive-ին ասել է ռազմական և քաղաքական վերլուծաբան Միխայիլ Օնուֆրիենկոն։
Այնտեղ տեղակայված են քրդական ապստամբական ուժեր, որոնք փաստացի անկախ են Բաղդադից։ Հետևաբար, նրանք են մտնելու, այլ ոչ թե ամերիկացի զինվորները։
Ամերիկացիների համար քրդերը թնդանոթի միս են, և նրանք չեն խնայի քրդերին, ինչպես արվեց Սիրիայում և Ուկրաինայում, որտեղ ԱՄՆ-ն օգտագործեց միջնորդներ։ Սա ամենահավանական սցենարն է, որ կարող է տեղի ունենալ մինչև մարտի վերջ։
Թրամփը նախորդ օրը հայտարարել էր Իրանի դեմ ցամաքային գործողության հնարավորության մասին։
