Ծայրահեղ դեպքում՝ ռուսների դեմքը լրիվ կորցնելու գնով, կարող են նաեւ «Սիսիան» գործողություն իրականացնել

Մանրամասներ

1

Կարծիք կա, որ այսպես թե այնպես մեր սպասելիքները, եթե դրանք կան, ոչ թե ՀԱՊԿ-ից են, այլ Ռուսաստանից, որի հետ Հայաստանը երկկողմ դաշնակցային պայմանագրեր ունի։ Բայց 44-օրյա պատերազմի օրերին Ռուսաստանի չմիջամտելը Պուտինը պայմանավորեց նրանով, որ Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ չեն ընթանում, այնինչ դրանք տեղի ունեցան թե՛ Գեղարքունիքում, թե՛ Սյունիքում, զոհեր ու վիրավորներ եղան ՀՀ սուվերեն տարածքում։ Թշնամու վերջին անօրինական գործողություններից հետո էլ՝ մայիսի 14-ին, Փաշինյանը հայտարարեց, որ ռազմական օգնության համար դիմել է Պուտինին։ Անցել է գրեթե 2 ամիս, բայց Կրեմլից արձագանք չկա։ 

Իրականում այնպես չէ, որ ռուսներին լրիվ մեկ է Հայաստանի տարածք խորանալու խնդիրը: Նրանք ունեն պրոբլեմ այստեղ, որքան էլ զավեշտալի հնչի՝ դեմքը պահելու խնդիր: Բայց նաեւ ավելի լայն՝ մի իրավիճակում իրենց կարող է նորից պետք գալ հայկական գործոնը խաղարկել ընդդեմ թուրքերի: Դրա համար Հայաստանի ոչնչացումը նրանց բնավ պետք չէ:

Ավելի նուրբ, եզրային խաղ է: Դա տեսանք պատերազմի ժամանակ: Ճիշտ է, Հայաստանի տարածքներին հարվածեցին, բայց միայն ճակատային գոտում՝ Վարդենիս, Կապան եւ այլն, եւ սահմանափակ ձեւով, երբեք չխորացան ավելի, ասենք, չեն խփել Տավուշին: Կամ ի պատասխան Գյանջային եղած հարվածի, Բարդային եղած հարվածի՝ չեն խփել, ասենք, Վանաձորին կամ Եղեգնաձորին, որը կարող էին: Երեւում էր, որ հստակ պայման կա թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքը հնարավորինս չխախտել՝ բացի սահմանային անխուսափելի միջադեպերից, որոնք պետք է նաեւ հոգեբանորեն ահաբեկեին: Սա պետք էր, որպեսզի հետո հնարավոր լինի տեղական ուժերի կողմից Պուտինին ներկայացել ամենայն պարկեշտի եւ ամենայն ազնիվի դերում:

Նույնը տեղի ունեցավ պատերազմից հետո: Խախտեցին Սյունիքի սահմանը, բայց չմտան, ասենք, միանգամից Սիսիան, զոհեր չեղան եւ այլն: Այլապես շատ ավելի բարդ էր լինելու ռուսներին կամ նույն ՀԱՊԿ-ին դրա տակից դուրս գալ:

Իհարկե, չեմ բացառում, որ ծայրահեղ դեպքում կարող են նաեւ պայմանական «Սիսիան» գործողություն իրականացնել, թեկուզ ռուսների դեմքը լրիվ կորցնելու գնով: Բայց դա կախված կլինի նրանից, թե որքանով կապահովեն ռուսական պլանները Սյունիքի նկատմամբ:

Hetq.am
Հարցազրույց պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները