500–դրամանոց մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ։ Քաղաքացիների շրջանում առաջացած հարցադրումների ֆոնին նման հայտարարություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկը։

Երկրի գլխավոր ֆինանսական կառույցը նշել է, որ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամը շարունակում է մնալ շրջանառության մեջ և պահպանում է օրինական վճարամիջոցի իր կարգավիճակը։

Հայտարարության համաձայն՝ շրջանառությունից դուրս են բերվել միայն 2-րդ սերնդի որոշ թղթադրամներ, և այդ որոշումը որևէ կերպ չի վերաբերում մետաղադրամներին։

Պաշտոնական տեղեկատվությամբ՝ ՀՀ բոլոր մետաղադրամները քաղաքացիները կարող են օգտագործել առանց սահմանափակման՝ առօրյա վճարումների ընթացքում։

Share.