Կոկորդիլոսը անցք է բացել նավակում և դուրս քաշել ձկնորսին

Առավոտյան տեղի բնակիչները գիշատչին գտել են և նրանից խլել սպանված ձկնորսի դին

Ֆիլիպինների արվարձաններից մեկում կոկորդիլոսը սպանել է ձկնորսի: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: 20-ամյա Ջունիկ Հուսինը և ընկերը՝ Էդգար Լեգազպին, ձկնորսությունից վերադառնում էին փայտե նավակով:

«Երբ դա պատահեց, մութ էր և անձրև էր գալիս, բայց մենք լապտերներ ունեինք»,- հիշում է Լեգազպին:

Նա պատմում է՝ կոկորդիլոսը ջրից դուրս եկավ բաց երախով, մի քանի անգամ հարվածեց նավակին, ապա ատամներով կառչեց նավակողից, սկսել կրծել:

«Դրանից հետո նա կրծքից բռնեց Հուսինին և քարշ տվեց բացբած անցքի միջով: Ես ոչինչ չկարողացա անել, որովհետև նավակն արդեն վնասված էր»,- պատմում է Լեգազպին:

Նա անմիջապես ոստիկանություն է ահազանգել, սակայն վատ եղանակի պատճառով որոնողափրկարարական աշխատանքները միայն հաջորդ օրն են սկսվել: Առավոտյան տեղի բնակիչները գիշատչին գտել են և նրանից խլել սպանված ձկնորսի դին: