Հղիությունից առաջ եւ հետո սթրեսը կարող է ազդել երեխայի ուղեղի զարգացման վրա։ Իր հետազոտության մեջ, որը հրապարակվել է «Կենսաբանական հոգեբուժություն» ամսագրում, MRC պերինատալ վիզուալացման եւ առողջության բնագավառում բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսանդրա Լաուտարեսկուն եւ առաջադեմ նեյրովիզուալիզի բաժանմունքի վարիչ Սերենա Կաունսելը առաքջին անգամ ուսումնասիրել են մայրական սթրեսի եւ 251 թերաճ երեխաների ուղեղի զարգացման կապը, հայտնում է MedicalXpress-ը։
Նրանք հայտնաբերել են սպիտակ նյութի տրակտի զարգացման խախտման վկայություններ այն երեխաների մոտ, ում մայրերը մեծ սթրես են ապրել հղիության ընթացքում։
Սթրեսի ծանրության գնահատականը հաշվարկվել էր այն բանի հիման վրա, թե քանի սթրես է տարել կինը, եւ որքանով են լուրջ եղել այդ սթրեսները։ Հետազոտողները օգտագործել են բժշկական վիզուալիզացիայի դիֆուզիոն-տանզորային անվանվող տեխնիկան, որը հատուկ մշակվել է սպիտակ նյութի կառուցվածքը ուսումնասիրելու համար։
«Մենք հայտնաբերել ենք, որ մայրերը, որոնք հղիության ընթացքի նախածննդյան շրջանում ավելի են հակված են եղել սթրեսի, երեխաների սպիտակ նյութը փոփոխված է եղել»,- ասել է Ալեքսանդրա Լաուտարեսկուն։
Գիտնականներն ասում են, որ հետազոտությունն ընդգծում է ապագա մայրերին աջակցություն ցուցաբերելու կարեւորությունը, քանի որ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ այնպիսի միջամտություններ, ինչպիսին են կոգնիտիվ- վարքագծային թերապիան, կարող են օգնել թեթեւացնել երեխայի մոտ անբարենպաստ հետեւանքները։
0Comments