Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի

Մենք Հայաստանի Հանրապետությունը ձեր սարքած թակարդից հանել ենք, Ազգային ժողովում, Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը:

«Այն, որ դուք ՀՀ-ն պատկերացնում եք ֆորպոստ և հակամարտության փակուղի՝ մենք այդ փակուղուց ՀՀ-ն հանել ենք և շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով:

Դուք ինչո՞ւ եք պաշտպանում այս Սահմանադրությունը, որովհետև այս Սահմանադրությունն օլիգարխիայի Սահմանադրություն է: Այս Սահմանադրությունը մարիոնետային կառումպացված դատական և պետական համակարգի Սահմանադրություն է: Այս Սահմանադրությունը ժողովորդի իշխանությունն արհամարհող Սահմանադրություն է: Այս Սահմանադրությունն ընտրակեղծիքների և ընտրակեղծարարների Սահմանադրություն է:

Մենք 8 տարի է՝ նոր Սահմանադրություն ունենալու օրակարգը որդեգրել ենք, և մենք մեր օրակարգն իրականացնում ենք: Հպարտ ենք ի միջայլոց, որ կարող ենք մեր օրակարգն իրացնելու հետ ՀՀ-ին բերել անշրջելի խաղաղություն:

Ձեր ուզածն ի՞նչ է, որ խաղաղություն չլինի, որովհետև պետք է պատերազմ լինի, որ դուք զինվորի հացը գողանաք և միլիարդներ վաստակեք, որ դուք զորամասերից գողանաք ու բանակից փախածներով միլարդներ վաստակեք, և հիմա վայնասուն բարձրացնեք: Ձեր պատասխանատվության ժամը եկել է, և դուք հերթով գտնում եք ձեր տեղը՝ ՀՀ ինքնիշխան պետության բանտախցերում»-նշել է նա:

Share.