Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի

Ռուսաստանը կարողացել է արժանապատվորեն հաղթահարել իր դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով առաջացած փորձությունները. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։

Պուտինի խոսքով՝ համաշխարհային տնտեսության մեջ տեղի է ունեցել «տեկտոնական տեղաշարժ», որի արդյունքում տնտեսական կենտրոնը տեղափոխվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։

«Առանց չափազանցության՝ տեղի է ունեցել տեկտոնական տեղաշարժ։ Այսօր Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը դարձել է համաշխարհային տնտեսության կենտրոնը, մոլորակի գլխավոր արդյունաբերական և տեխնոլոգիական հանգույցը»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Նա նշել է, որ ԱԽՏՀ անդամ տնտեսություններին բաժին է ընկնում համաշխարհային համախառն ներքին արդյունքի ավելի քան 60 տոկոսը և աշխարհի բնակչության շուրջ 36 տոկոսը։

ՌԴ նախագահի խոսքով, նախկին հեգեմոն պետությունները ոչ համարժեք են արձագանքում աշխարհակարգի ավելի արդար համակարգի ձևավորման գործընթացին։

Նրա խոսքով՝ աշխարհում նոր ուժային հարաբերակցությունների ձևավորումն ու միջազգային հարաբերությունների վերափոխումը որոշ պետությունների դժգոհությունն են առաջացնում։

ԱԽՏՀ գագաթնաժողովն անցկացվում է նոյեմբերի 18-19-ը Չինաստանի Շենժեն քաղաքում։

Share.