ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհրդականներին հայտնել է, որ կարող է զերծ մնալ Իրանին նոր հարվածներ հասցնելուց, եթե Թեհրանի կամ Եմենի հութիների կողմից ԱՄՆ-ի դեմ նոր սադրանքներ չլինեն։

Reuters-ն այս մասին հայտնում է՝ վկայակոչելով քննարկումներին տեղեկացված երեք աղբյուրի։

Գործակալության տվյալներով՝ վերջնական որոշում դեռ չկա։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներում Թրամփին հորդորել են չվերսկսել հարվածները։

Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է․ «Միայն նախագահ Թրամփը գիտի՝ ինչ է անելու և երբ»։

Share.