20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում։ Այս մասին Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը այնտեղ է, որտեղ եղել է և կա․ Հայաստանը լինելու է այդտեղ, իր տեղում։ Մենք չենք ուզում հեռանալ որևէ գործընկերոջից և ավելի մոտ լինել այլ գործընկերների․ ընդամենը իրականացնում ենք, իրագործում ենք մեր հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականությունը»,- ընդգծել է վարչապետը։
Նա այս համատեքստում անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ նշելով, որ դրա իրագործման արդյունքում ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ Հարավային Կովկասը կարող է վերածվել խաղաղության և տրանսպորտային հաղորդակցությունների խաչմերուկի։
Քննարկման ավարտին Փաշինյանին հարց է ուղղվել, թե ինչպիսին է պատկերացնում Հայաստանը 20 տարի անց։ Վարչապետը պատասխանել է, որ այդ ժամանակ Հայաստանը տեսնում է Եվրոպական միության կազմում։
«Հայաստանը ես տեսնում եմ Եվրոպական միության կազմում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
