Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եվրոպական երկրները գիտեն՝ Ուկրաինայում օտարերկրյա զորախմբերի տեղակայումը Մոսկվայի համար անընդունելի է։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում արտասահմանյան զորքերի տեղակայումը կնշանակի պատերազմի շարունակություն։

Պուտինի մյուս հայտարարությունները․

  • Դոնալդ Թրամփն առաջարկում է պայմանավորվել Եվրոպայում անվտանգության համակարգի շուրջ, սակայն եվրոպացիները մերժում են այդ առաջարկը։
  • Ռուսաստանը կցանկանար, որ ԱՄՆ-ն աշխատեր եվրոպացիների հետ, որպեսզի վերջիններս հստակեցնեն՝ ինչ են ցանկանում՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ։
  • Ռուսաստանի համար Ուկրաինայի հետ սահմանազատման միակ գիծը պետական սահմանն է։
  • Պուտինն ասել է, որ կցանկանար Ուկրաինայում հաստատել հավերժական խաղաղություն։
  • Ռուսաստանի նախագահն առաջարկել է Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն կազմակերպել՝ Ալյոշկիում իրականացված գործողության օրինակով։
Share.