Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել 66 տարեկան հասակում։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարությունը և աշխատակազմը խորը վշտով հայտնում են, որ նոյեմբերի 11-ին 66 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Նիկիտիչ Դարչիևը», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
