2027 թվականից Ռուսաստանի ութ տարածաշրջանում նախատեսում են արգելել օտարերկրյա քաղաքացիներին տաքսու վարորդ աշխատել։
Սահմանափակումները կարող են գործել Մորդովիայում, Չուվաշիայում, Թաթարստանում, Ուդմուրտիայում, Սվերդլովսկի, Օրենբուրգի և Ուլյանովսկի մարզերում, ինչպես նաև Հրեական ինքնավար մարզում։
Բացի այդ, Կալուգայի մարզում նախատեսում են օտարերկրացիներին արգելել աշխատել առաքման ծառայություններում՝ որպես առաքիչ։
Նշված սահմանափակումները չեն տարածվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների քաղաքացիների վրա։
Այս մասին ասվում է Ռուսաստանի կառավարության որոշման նախագծում։
