Բեռլինում կտրուկ աճել է «կապիկի փոշի» (Monkey Dust) անվամբ թմրանյութի օգտագործումը։ Այն կատվի մեզի հոտ ունի և կարող է ծանր փսիխոզներ առաջացնել։

«Կապիկի փոշին» արագ ազդեցություն է ունենում և առաջացնում է կրկնակի չափաբաժին ընդունելու ավելի ուժեղ ցանկություն, քան մյուս սինթետիկ թմրանյութերը։ Դրա հետևանքով առաջացած պարանոյան և ագրեսիվ վարքագիծը կարող են պահպանվել մի քանի օր։

Share.