ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի առաջադրվելու նախագահական երրորդ ժամկետի համար՝ պնդելով, որ 2020 թվականի ընտրությունները կեղծված են եղել։
«Կարծում եմ՝ ես առաջադրվելու իրավունք ունեմ։ Կարծում եմ՝ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ մեզ խաբել են։ Նրանք խաբել են, նրանք գողացել են ընտրությունները», — ասել է նա Այովա նահանգում հանրապետականների համար կազմակերպված հանրահավաքի ժամանակ։
2020 թվականի ընտրություններում հաղթել էր դեմոկրատ Ջո Բայդենը։ Այն ժամանակ Թրամփը խոսում էր ընտրակեղծիքների մասին, իսկ նրա կողմնակիցները բողոքի ակցիաներ էին անցկացնում ամբողջ երկրում։ Այդ գործողությունները հանգեցրին 2021 թվականի հունվարին ԱՄՆ Կապիտոլիումի գրոհին՝ այն պահին, երբ Կոնգրեսը նիստ էր անցկացնում՝ հաստատելու ընտրությունների արդյունքները։ Միջադեպի հետևանքով հինգ մարդ զոհվեց։
2023 թվականին Թրամփին մեղադրանք առաջադրվեց՝ կապված նրա կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհի հետ։ Նրա նախընտրական շտաբը հայտարարեց, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը գործում է նախագահ Բայդենի ցուցումով։ 2026 թվականին Կապիտոլիումի գրոհի վերաբերյալ գործը փակվեց։
