Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի

ԱՄՆ-ը ձգձգում է Ուկրաինային արդեն վճարված Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մեծ խմբաքանակի որսացող հրթիռների մատակարարումը:

Այս մասին գրում է Kyiv Independent-ը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյայի։ Նրա խոսքով՝ պայմանագրերը գտնվում են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի սեղանին, սակայն նա չի ստորագրում դրանք։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում դժգոհել էր PURL ծրագրի շրջանակում հրթիռների մատակարարումների ուշացումներից։ Այդ ծրագրով ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինայի համար զենք են գնում ԱՄՆ-ի պահեստային պաշարներից։

Զելենսկին նաև հայտարարել էր, որ Վաշինգտոնը փորձում է ստիպել Կիևին կապիտուլյացիայի գնալ:

Share.