Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին անվտանգության հարցերով խորհրդակցություն է հրավիրում՝ հոկտեմբերի 17–18-ին Միլանում և երկրի այլ քաղաքներում տեղի ունեցած փողոցային բախումների կապակցությամբ, հայտնում է Quotidiano Nazionale-ն։

«Կիջի պալատում հասարակական կարգի հարցով խորհրդակցություն եմ հրավիրել՝ իրավիճակը գնահատելու և օրինական ցույցերի միջոցով բռնություն ու քաոս հրահրողների դեմ հետագա քայլերը քննարկելու համար»,— նշել է նա։

Rai News հեռուստաալիքի տվյալներով՝ հանգստյան օրերի ընթացքում Միլանում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել ավելի քան 200 մարդ, որոնց մեծ մասն անչափահասներ են։

Ցույցերի ընթացքում արձանագրվել են մարոդյորության դեպքեր. ցուցարարները կոտրել են ցուցափեղկերը և թալանել խանութներն ու սուպերմարկետները։ Ամենամեծ վնասն արձանագրվել է Միլանում, որտեղ դեռահասներն աթոռներ, սեղաններ և պատնեշներ են նետել մի շարք խանութների ու սուպերմարկետների ցուցափեղկերի վրա։

Որոշ տվյալներով՝ պատճառված վնասը գերազանցել է կես միլիոն եվրոն։

Բողոքի ակցիաների պատճառով Վիկտոր Էմանուիլ II-ի կենտրոնական պատկերասրահը շրջափակվել է զրահատեխնիկայով, իսկ քաղաքի գլխավոր մայր տաճարը՝ Դուոմոն, փակվել է զբոսաշրջիկների այցելությունների համար։

Share.