«Яндекс Еда» բջջային հավելվածը դադարել է ճիշտ աշխատել Մոսկվայում․ օգտատերերը չեն կարողանում տեսնել հասանելի ռեստորանների ցանկը։ Հավելվածում հայտնվում է տեխնիկական խափանման մասին հաղորդագրություն, news.am-ի փոխանցմամբ՝ համոզվել են ТАСС-ի թղթակիցները։

«Տեխնիկական խափանում։ Մենք ամբողջ թափով վերականգնում ենք աշխատանքը», — ասվում է ծանուցման մեջ։ Որոշ օգտատերերի մոտ հաստատությունների ցանկի փոխարեն ցուցադրվում է «Մենք այստեղ դեռ չկանք» գրությունը։

Ավելի վաղ անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին Ռուսաստանի մի քանի շրջաններում խնդիրներ էին առաջացել «Яндекс»-ի տվյալների կենտրոնների ենթակառուցվածքում։ Վլադիմիրում տվյալների կենտրոնի աշխատանքը ամբողջությամբ դադարել էր ԱԹՍ-ների հարձակման հետևանքով։ Հոկտեմբերի 9-ին Կալուգայի մարզում գտնվող ընկերության տվյալների կենտրոնի ենթակառուցվածքի մի մասը վնասվել էր, մի քանի մոդուլներ ամբողջությամբ շարքից դուրս էին եկել։

Բացի այդ, անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ էր տեղի ունեցել Ռյազանի մարզի Սասովոյում գտնվող «Яндекс»-ի տվյալների կենտրոնում։ Կրակը վնասել էր ենթակառուցվածքի մի մասը։

Արդյոք Մոսկվայում «Яндекс Еда»-ի անհասանելիությունը կապված է տվյալների կենտրոնների աշխատանքի խնդիրների հետ, չի հստակեցվում։

Share.