Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է ԵՄ հայկական արտադրանքի արտահանման բազմակի աճի մասին։

Կառավարության հարցուպատասխանի ընթացքում Պապոյանը հայտնել է, որ հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա համեմատ, ԵՄ հայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալներն աճել են գրեթե 70 տոկոսով։ Դրանց թվում մեծ ծավալ է կազմում գյուղատնտեսական արտադրանքը։

Նախարարը հավելել է, որ ընդդիմության մռայլ կանխատեսումները չեն իրականացել, ողջ արտադրանքը կա՛մ իրացվել է, կա՛մ պահեստավորվել։

Share.