Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական ​​թաղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Այս մասին ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Անհայտ կորած անձանց հարցերով Բաքվի երկխոսություն» խորագրով IV միջազգային համաժողովի մասնակիցներին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Անհայտ կորածների որոնումների արդյունավետությունն ուղղակիորեն կախված է ճշգրիտ տեղեկատվության ստացումից։ Հայաստանը պետք է տրամադրի ամբողջ տեղեկատվությունը անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական ​​գերեզմանների վայրերի մասին, ինչպես նաև ստեղծի պայմաններ համապատասխան արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման համար:

Բացի այն, որ սա իրավական պարտավորություն է և հումանիտար պատասխանատվություն, սա կդառնա խաղաղությանը հավատարմության գործնական դրսևորում և ներդրում կունենա փոխադարձ վստահության ամրապնդման գործում: Մարդկային ճակատագրերին առնչվող տեղեկատվությունը չպետք է լինի քաղաքական պայմանների առարկա»,- նշված է ուղերձում:

Share.