Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի

Իսպանիայի ավելի քան 50 քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքի են դուրս եկել բնակարանների բարձր վարձավճարների և բնակարանների պակասի դեմ։ Մադրիդում իշխանությունները հաշվել են շուրջ 70 հազար մասնակից, իսկ կազմակերպիչները՝ մինչև 500 հազար։

Ցուցարարները պահանջում են նվազեցնել վարձակալության գները, սահմանել անժամկետ պայմանագրեր և սահմանափակել ներդրումային հիմնադրամների ազդեցությունը բնակարանային շուկայի վրա։ Հնչում են նաև համազգային գործադուլի կոչեր։

Բողոքի ալիքի պատճառներից մեկը 87-ամյա կնոջ վտարումն էր սեփական բնակարանից․ նրա վարձավճարը նախատեսվում էր բարձրացնել մինչև 2650 եվրո՝ գերազանցելով նրա կենսաթոշակը։ Բողոքներից հետո կնոջը թույլատրվել է վերադառնալ բնակարան։

Վալենսիայում ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։

Share.