ՄԱԿ-ում Իրանի պատվիրակության երկու անդամ լքել են ԱՄՆ-ն այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները պահանջել են նրանցից անհապաղ հեռանալ երկրից, հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի մի պաշտոնյայի։

Ըստ նրա, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ավարտից հետո իրանական ամբողջ պատվիրակությունը լքի Նյու Յորքը, սակայն երկու դիվանագետ անտեսել են այդ պահանջը և մնացել քաղաքում։

Ուրբաթ օրը ՄԱԿ-ում Իրանի առաքելությանը կրկին հայտնել են, որ ԱՄՆ-ն գիտի երկու դիվանագետի գտնվելու վայրը և պահանջում է նրանց անհապաղ մեկնումը։ Նրանցից մեկը Նյու Յորքը լքել է ուրբաթ երեկոյան, երկրորդը՝ շաբաթ առավոտյան։

Share.