Ռուսաստանը Հայաստանից արձագանք է ակնկալում հայկական երկաթուղու երկու հատվածների՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման, վերականգնման վերաբերյալ առաջարկին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։

«Մենք աջակցում ենք այդ հատվածների վերականգնմանը և պատրաստ ենք մասնակցել ու աջակցել Հայաստանին՝ Երասխից մինչև Նախիջևան և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման տրանսպորտային կապն ապահովելու նպատակով», – ասել է Ալեքսեյ Օվերչուկը՝ պնդելով, թե այդ մասին որոշումները Ռուսաստանում նախագահի մակարդակով ընդունվել են դեռևս հունվարին:

«Մենք սպասում ենք, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի դրան։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներս շատ կարևոր հանդիպումներ կկայանան, որոնք թույլ կտան այս հարցն առաջ մղել», – նշել է ՌԴ փոխվարչապետը։

Փոխվարչապետը նաև ընդգծեց, որ Ռուսաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում տրանսպորտային կապի ամրապնդման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծերին։

Share.