Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով X սոցիալական ցանցում երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնայի կատարած գրառումը։
«Ռուսաստանը հարձակվում է ուկրաինական նավահանգիստների վրա, արգելափակում Ուկրաինայից հացահատիկի արտահանումը, իսկ այնուհետև նոր երթուղիներ փնտրում սեփական հացահատիկի համար։ Էստոնիան նման երթուղի չի տրամադրի», – գրել է Ցահկնան։
Դիվանագետը հիշեցրել է, որ դեռ սեպտեմբերի սկզբին զգուշացրել էր Էստոնիայի տարածքով ռուսական հացահատիկի տեղափոխման ծրագրերի մասին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
