Մեղքը չի կարող բարդվել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Սակայն, Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը։
Ըստ APA-ի,Ալիևը այս մասին հայտարարել է «Նոր Ադրբեջան» կուսակցության 8-րդ համագումարում ելույթ ունենալիս։
«Ներկայիս Հայաստանի իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեզ, փորձել են վիրավորել ադրբեջանական ժողովրդին և իրենց անտեղի և անքաղաքավարի հայտարարություններով վիրավորել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը», – ընդգծել է նա՝ նշելով՝ մենք երբեք չպետք է մոռանանք դա։
