ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են։
«Նայեք, թե ինչ է կատարվում Եվրոպայի հետ։ Նրան կենդանի-կենդանի խժռում են», – ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Տեխասում։
ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի, սակայն ավելի վաղ նա բազմիցս քննադատել էր եվրոպական երկրների իշխանություններին միգրացիայի հետ կապված իրավիճակի համար։
Թրամփի խոսքով՝ աշխարհին պետք է պատմել ԱՄՆ-ի մոտեցումների մասին, որպեսզի թույլ չտրվի իրադարձությունների նման զարգացում։
Ամերիկացի առաջնորդը հանդիպման ժամանակ կրկնել է, որ իր պաշտոնավարման ընթացքում իր ձեռքբերումներից մեկը եղել է ԱՄՆ սահմանը անօրինական ներգաղթյալների համար փակելը։
