Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման նպատակով ներկայացված դիմումների վերաբերյալ որոշումներն այսուհետև կուղարկվեն ինքնաշխատ եղանակով՝ դիմումում նշված հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը։

«Որոշմանը ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել SMS հաղորդագրության մեջ նշված հղումով և բացել ծանուցագիրը։ Ծանուցագիրը պարունակում է տեղեկատվություն կենսաթոշակի նշանակման ժամկետի և չափի, հաշվարկված աշխատանքային ստաժի, կամ կենսաթոշակ նշանակելը մերժելու պատճառների վերաբերյալ»,- ասված է ծառայության տարածած հաղորդագրությունում։

Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 114 հեռախոսահամարով, գրավոր դիմել info@socservice.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ այցելել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Share.