Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի

Սաուդյան Արաբիայում արտակարգ վայրէջք կատարած FlyDubai-ի երկրորդ օդաչուն, հավանաբար, փորձել է կտրուկ ցած իջեցնել ինքնաթիռը և կործանել այն, բայց գործընկերը խոչընդոտել է նրան։ Այս մասին հայտնում է իսրայելական 14-րդ ալիքը։

«Վարկած կա, որ օդաչուներից մեկը… կարճ ժամանակում 30 հազար ֆուտ բարձրությունից կտրուկ իջեցրել է օդանավը մինչև 15 հազար ֆուտ։ Մյուս օդաչուն, նրա հետ ձեռնամարտի բռնվելով, կանխել է աղետը», — հայտնել է հեռուստաալիքը։

Իսրայելական ԶԼՄ-ներում շրջանառվում է նաև այն վարկածը, որ օդաչուին կանգնեցրել են ուղևորները։ Համացանցում հայտնված կադրերում երևում են արյունոտ հագուստով ուղևորները։

Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, Դուբայից Թել Ավիվ ուղևորվող FlyDubai-ի ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել, իսկ որոշ ժամանակ անց արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավիաընկերությունը հաստատել է, որ թռիչքի ընթացքում օդաչուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։

Share.